Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Մակրոնը նշել է, որ իր ուղերձը Թեհրանին եղել է՝ վերադառնալ բանակցային սեղան՝ քննարկելու բալիստիկ և միջուկային հարցերը, ինչպես նաև վերականգնել ԱԷՄԳ-ի աշխատանքը Իրանում։
Իրանական կողմը հեռախոսազրույցից մանրամասներ չի ներկայացրել:
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու նախագծին՝ պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նախագծով գործակալության տեսուչներին արգելվում է մուտք գործել միջուկային օբյեկտներ քանի դեռ, ինչպես պնդում է Թեհրանը, չի երաշխավորվում դրանց անվտանգությունը։ Ավելի ուշ ծրագրին հավանություն էր տվել Իրանի Սահմանադրական խորհուրդը։
Իրանն այս որոշումն ընդունեց Արևմուտքի հետ քաղաքական հակամարտության ամենաթեժ փուլերից մեկում։ Թեհրանը համարում է, որ գործակալությանը չեզոք չէ և Արևմուտքի կողմից որպես ճնշման գործիք է օգտագործվում։