Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն առաջարկում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. պաշտոնյա


ԱՄՆ իշխանությունները առաջարկել են Իրանին վերսկսել այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանջին։

«Վաշինգտոնը մեզ ասում է, որ իրենք բանակցություններ կազմակերպելու ցանկություն ունեն։ Ժամկետները, սակայն, դեռ համաձայնեցված չեն։ Մենք չենք պայմանավորվել ո՛չ ժամկետների, ո՛չ էլ բանակցությունների վարման կարգի շուրջ»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG