Մատչելիության հղումներ

Ադրբեջանական մշակույթը Ռուսաստանում չի չեղարկվի. ՌԴ նախագահի ներկայացուցիչ


Ադրբեջանում ռուսական մշակութային բոլոր միջոցառումների չեղարկմանն ի պատասխան՝ Ռուսաստանն ադրբեջանական մշակույթը իր տարածքում չեղարկել չի պատրաստվում, «Ինտերֆաքսի» հետ զրույցում այսօր հայտարարել է միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Դրան զուգահեռ, սակայն, մենք մեր քաղաքացիներին, այդ թվում՝ մշակույթի գործիչներին խորհուրդ կտանք գնահատել Ադրբեջան այցելությունների հնարավոր ռիսկերը»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ադրբեջանը որոշել է չեղարկել պետական ու մասնավոր խողովակներով համաձայնեցված ռուսական միջոցառումները, չեղյալ է հայտարարել պատգամավորների այցը ՌԴ:

Մինչ այդ էլ Արտգործնախարարությունը բողոքի նոտա էր փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG