Մատչելիության հղումներ

Յոթ Վերք եկեղեցին մարդաշատ է. Գյումրիում ևս պատարագ է


Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին մարդաշատ է. տեղում հավաքվել են Շիրակի թեմի հավատացյալները, ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էր հայտարարել, այսօրվանից մինչև հուլիսի 4-ը թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18:30-ից կմատուցվի Սուրբ պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար:

Երեկ տեղի ունեցած ժամերգությունից հետո շիրակցի հավատացյալները սկսել էին ստորագրահավաք:

«Սրբազանը քաղաքական պաշտոնի նկրտումներ չի ունեցել և չունի, սրբազանի կողմից հանրայնորեն հանդես գալը ստիպված, պարտադրված քայլ է եղել, քանի որ օրվա իշխանությունները աննախադեպ հարձակում էին սկսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Սրբազանը հանդես է եկել ի պաշտպանություն մեր ազգային արժեքների և մեր պատմական հիշողության, մեր հավատքի», - ասված է հայտարարությունում:

Ստորագրահավաք նախաձեռնողները կոչ են անում բոլոր հավատացյալներին, մտավորականներին, ականավոր գործիչներին, Եկեղեցականների համաշխարհային խորհրդին, արտերկրում գործող ու ապրող հայրենակիցներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Միքայել արքեպիսկոպս Աջապահյանի: Նրանք պահանջում են ազատ արձակել սրբազանին և «դադարեցնել նրա նկատմամբ հալածանքը»:

Միայն երեկ՝ ժամերգությունից հետո շուրջ 200 մասնակից միացել է ստորագրահավաքին:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG