Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Սուրբ և Անմահ Պատարագը՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։
Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ «Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»: