Մատչելիության հղումներ

«Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու հարցում չի զիջելու». ընկերության տնօրենի ԺՊ-ն գործընթացը քաղաքական է համարում


«Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարումը վերցնելու, հետո նաև այն պետականացնելու կառավարության որոշումը ընկերությունը համարում է քաղաքական: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ բոլոր իրավական ճանապարհներով փորձելու են դա կանխել:

«Շատ վատ կլինի պետական կառավարման պարագայում, իսկ եթե արդեն գիտեն, թե պետականացնելուց հետո ում են տալու, դա արդեն արժանի է քրեաիրավական գնահատականի»,- նշեց Ղազինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարեց, երբ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ առաքելական եկեղեցուն առաջակցելուց խոսեց՝ շեշտելով, որ եկեղեցու նկատմամբ հարձակումները կանխելու գործում հնարավոր է «ինքն էլ իր ձևերով մասնակցի»։ Հենց այս հայտարարությունից հետո Կարապետյանը հայտնվեց կալանքի տակ, իսկ իշխող ուժը հաշված օրերի ընթացքում շրջանառության մեջ դրեց մի օրենսդրական նախաձեռնություն, որով մտադիր են վերցնել բաշխիչ ցանցերի կառավարումը, հետո նաև այն պետականացնելու են: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենն ասում է՝ Սամվել Կարապետյանը ընկերության պետականացում թույլ չի տալու և զիջման չի գնալու այդ հարցում:

«Սամվել Կարապետյանը մինչև վերջ չի զիջելու», - նշեց Ղազինյանը:

Ընկերության տնօրենը հերքեց վարչապետի և մյուս ՔՊ-ականների մեղադրանքները, թե ընկերությունը հոսանքի հաճախակի անջատումներով փորձում է երկրում դժգոհություններ գեներացնել:

«Որևէ սաբոտաժի հրահանգ, անգամ ակնարկ չի եղել, ավելին ասեմ՝ պարոն Կարապետյանի ուղերձն է մեզ՝ աշխատել ավելի ուշադիր», - պնդեց ՀԷՑ-ի տնօրենը:

Մանրամասները՝ հարցազրույցում:



XS
SM
MD
LG